211652_close_icon
views-count12832 դիտում article-date 09:35 10-04-2015

ՊԲ զորամասերից մեկում դժբախտ պատահարից 19-ամյա զինծառայող է մահացել

ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում տեղի ունեցած դժբախտ պատահարի արդյունքում մահացել է զինծառայող, 1996թ. ծնված Արթուր Անդրանիկի Առաքելյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Այս մասին տեղեկանում ենք ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակացությունը հայտնում Ա. Առաքելյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Նմանատիպ նյութեր