4047 դիտում
09:51 11-04-2015
Գեղարքունիքի մարզի գյուղերում ուժգին քամու հետևանքով վնասվել և պոկվել են տան տանիքներ, շրջվել են հենասյուներ. Ժողովուրդ
«Երեկ ՀՀ Գեղարքունիքի մարզի Հայրավանք, Ծովազարդ և Խաչաղբյուր գյուղերում ուժգին քամու հետևանքով վնասվել և պոկվել են տան տանիքներ, շրջվել են հենասյուներ: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ որ քամու հետևանքով Ծովազարդ գյուղի մի քանի տների և անասնագոմերի տանիքները մասնակի վnասվել են: Վերը նշված գյուղերի գյուղապետերի հետ զրույցից պարզվեց, որ հատկապես Հայրավանքում քամու հետևանքով տուժել է 15-ից 20 ընտանիք, վնասվել են նրանց տների և անասնագոմերի տանիքները: Իսկ Խաչաղբյուր գյուղը ուժգին քամու հետևանքով նույնիսկ մի քանի ժամով հոսանքազրկվել է: Այստեղ տուժել է 7 ընտանիք, որից մեկի կորուստները բավականին մեծ են: «Տան թիթեղյա տանիքն ամբողջությամբ քամու հետևանքով շուռ է եկել, և գազի խողովակներն են կոտրվել: Ընտանիքի անդամների բախտը բերել է, որ հոսանքազրկված է եղել գյուղը, թե չէ լավ բան չէր լինի»,- պատմեց Խաչաղբյուրի գյուղապետ Հակոբ Գաբոյանը: Իսկ, ահա, Ծովազարդում քամու հետևանքով բարեբախտաբար տուժել է ընդամենը երեք ընտանիք: Նշենք, որ կազմվել են հանձնաժողովներ՝ վնասները չափելու նպատակու[: Բացի այս՝ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում Տանձուտ գետի ջրի մակարդակի բարձրանալու հետևանքով փլուզվել է Սանկտ Պետերբուրգ և Լագեր անվանումները կրող թաղամասերն իրար կապող հետիոտնային կամուրջը: Ի դեպ, օդերևութաբանները նախազգուշացնում են, որ այսօր հանրապետության տարածքը կգտնվի հզոր ցիկլոնի ազդեցության գոտում, որի արդյունքում շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
18382 դիտում
20:26 06-06-2017
Ուժեղ քամու հետևանքով Երևանում վնասվել են տանիքներ, շրջվել՝ ծառեր. ԱԻՆ
5693 դիտում
15:15 20-03-2022
Ուժեղ քամու հետևանքով Շիրակի մարզի մի շարք բնակավայրերում ավերածություններ են տեղի ունեցել, վնասվել են տանիքներ
2173 դիտում
21:48 26-08-2016
Շիրակի մարզում քամու հետևանքով վնասվել են տների տանիքներ
Այս բաժնից
877 դիտում
08:28 14-12-2024
Ինչի՞ հաշվին է ուզում ապահովել Թրամփի հաղթանակն Անդրկովկասում․ «Փաստ»
1243 դիտում
09:20 12-12-2024
Սիրիայի իրադարձություների տարածաշրջանային ռեզոնանսն ու շահերի նոր բախումների հեռանկարը. «Փաստ»
1396 դիտում
09:10 12-12-2024
Արգելված սննդային հավելումների ցանկը կընդլայնվի. «Փաստ»