օգոստոսի 26-ին, ժամը 11.12-ին տեղեկատվություն է ստացվել, որ երեկ՝ ժամը 16.30-ից մինչև 17.00-ն ընկած ժամանակահատվածում Շիրակի մարզի Հովիտ գյուղում ուժեղ քամու հետևանքով վնասվել են տների տանիքներ:
Դեպքի վայր է մեկնել մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ քամուց պոկվել է Հովիտ գյուղի 2-րդ փողոցի թիվ 9 տան (սեփականատեր Ա. Հ.) տանիքից (300 քմ) ցինկապատ թիթեղներ մոտ 104 քմ և վնասվել են տանիքի փայտյա կառուցատարերը մոտ 0.3 խմ:
[b]ՀՀ ԱԻՆ[/b]