1267 դիտում
22:40 10-04-2015
ՀՊՄՀ–ն կգործակցի Մոսկվայի բուհերից մեկի հետ
Մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանն ու բուհի Ուսումնամեթոդական վարչության պետ, պրոռեկտոր Մհեր Մելիք-Բախշյանն աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում են:
Բուհի պատվիրակներին ընդունել է Մոսկվայի հոգեբանամանկավարժական ինստիտուտի ռեկտոր Վիտալի Ռուբցովը՝ հանդիպման հիմնական առանցք համարելով բուհերի միջև համագործակցությունն ու հույս հայտնելով, որ այն կշարունակվի, կամրապնդվի և կընդլայնվի:
Քննարկելով առաջիկա անելիքները՝ Վիտալի Ռուբցովը նկատել է, որ իրենց բուհը մի լայնամասշտաբ ծրագրով մանկավարժական կրթության արդիականացման դաշնային օպերատոր է, նոր ծրագրերով և մոտեցումներով պատրաստում են ոլորտի բակալավրեր և մագիստրոսներ:
Ռեկտորն ընդգծել է նաև, որ սա միակ հետաքրքական ծրագիրը չէ. Կառավարության հրահանգով սոցիալական ոլորտի համար վերամշակվել են մասնագիտական ստանդարտներ՝ ոլորտում աշխատողներ պատրաստելու համար:
Մոսկվայի հոգեբանամանկավարժական ինստիտուտի ռեկտորն անդրադարձել է նաև օտարերկյա համալսարանների հետ համագործակցությանը՝ ՀՊՄՀ ռեկտորին առաջարկելով համատեղ իրականացնել փոխնակման ծրագրեր:
Ռուբեն Միրզախանյանը ռուս գործընկերոջն առաջարկեց դուրս գալ համագործակցության համար նախատեսված շրջանակից և գործակցել բուհի կազմակերպած բացառիկ, բայց արդեն ավանդական դարձած «Ամառային դպրոց»-ի շրջանակներում ևս: Ռեկտորը, հիմք ընդունելով նախկին փորձը, վստահեցրեց՝ կանեն ամեն ինչ, որպեսզի ռուս ուսանողները լավ ժամանակ անցկացնելուց բացի, սիրեն Հայաստանն ու հայերին:
Աշխատանքային այցը շարունակվում է:
Նմանատիպ նյութեր
25730 դիտում
19:29 23-07-2015
Մոսկվայի հեղինակավոր բուհերից մեկի գերազանցիկ ուսանողուհին դարձել է պոռնոդերասանուհի. ֆոտոշարք
Այս բաժնից
871 դիտում
10:12 19-01-2025
Զանգվածային անկարգություններ ադրբեջանական Իմիշլիում
922 դիտում
22:54 18-01-2025
Թրամփը մտադիր է կրիպտոարժույթը ազգային առաջնահերթություն սահմանել․ Bloomberg