24591 դիտում
16:45 20-01-2019
Երևանում ոստիկաններն ու բուհերից մեկի ռեկտորը փրկել են տղամարդու կյանքը, ով անցել էր կամրջի վտանգավոր եզրագիծը և փորձում էր ցած նետվել
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ այսօր՝ հունվարի 20-ին, Երևանում ոստիկանության ծառայողներն ու Հայաստանում հայտնի բուհերից մեկի ռեկտորը կանխել են միջին տարիքի քաղաքացու ինքնասպանությունը:
Ինչպես հայտնում է ֆոտոլարգրող Գագիկ Շամշյանը, կեսօրին բուհի ռեկտորը անցնելիս է եղել Կիևյան կամրջի վրայով, երբ քաղաքացիները մոտեցել են կամրջի վրա ծառայություն կատարող ոստիկանության ծառայողներին և հայտնել, որ մի քաղաքացի անցել է կամրջի վտանգավոր եզրագիծը և սպառնում է ինքնասպան լինել:
Ոստիկանության ծառայողներն ու ռեկտորը կարողացել են համոզել, որպեսզի քաղաքացին, ով մոտ 45-50 տարեկան տղամարդ է, չդիմի ծայրահեղ այդ քայլին, որից հետո ռեկտորն ու ոստիկանները կարողացել են նրան կամրջի վտանգավոր եզրագծից անցկացնել անվտանգ վայր, ով էլ տեղափոխվել է ոստիկանության Մաշտոցի բաժին:
Փաստի առթիվ ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են ննախապատրաստվում:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ պատճառը եղել է սոցիալական և առողջական խնդիրները:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2077 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)