787 դիտում
21:48 09-04-2015
ՀՅԴ ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Գերմանիայի դեսպանի հետ
Այսօր՝ ապրիլի 9-ին, ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը եւ ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը հանդիպել են ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Ռայներ Մորելի հետ:
Հանդիպումը հաջորդել էր ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական եւ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունների անդամների՝ այսօրվա բողոքի ակցիային, ուստի քննարկման հիմնական թեմաները եղել են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները, դրանց նախապատրաստման եւիրականացման հետ կապված հարցերը, ինչպես նաեւ՝ ՀՅԴ-ի, որպես Հայ Դատը հետապնդող հիմնական կուսակցության, գաղափարախոսությունը:
ՀՅԴ-ի տեսակետը հետաքրքել է Մորելին, եւ նա ցանկացել է ավելի հիմնավոր ծանոթանալ կուսակցության պատկերացումներին, հատուցման, պահանջատիրության հիմքերին եւ խնդիրներին: ՀՅԴ ներկայացուցիչները մանրամասն ներկայացրել են այդ հարցի հետ կապված կուսակցության մոտեցումները:
Մորելը ներկայացրել է այն հնարավոր արձագանքները, որ կարող է Թուրքիան ունենալ եւ ունի մերժողականության ու ժխտողականության քաղաքականության տրամաբանության մեջ: Նա նշել է, որ Գերմանիայի խորհրդարանը բանաձեւ է ընդունել Հայոց ցեղասպանության մասին: Բովանդակային մասում «ցեղասպանություն» տերմինը չի ներառվել, սակայն ներածական մասում այն կա, բացի դրանից՝ մանրամասն ներկայացված է ցեղասպանական քաղաքականությանը բնորոշ գործողությունները:
Շատ կարեւոր է, որ նշված է նաեւ ժամանակին կատարված ոճրագործության առումով Գերմանիայի պատասխանատվության մասին: Նա նշել է, որ այս հարցը չպետք է դիտվի միայն որպես անցյալին առնչվող խնդիր: Դրա մասին պետք է խոսել, եւ այս խնդրին համապատասխան ուշադրություն դարձնելը միջազգային հանրության պարտավորությունների մեջ է՝ հենց՝ 100-ամյա տարելիցի շրջանակներում:
Դեսպանը տեղեկացրել է, որ Գերմանիայի օրենսդիր եւ գործադիր մարմինների ներկայացուցիչներից կազմված համատեղ պատվիրակություն է գալու Հայաստան, նախատեսվում են քննարկումներ ապրիլի 24 –ի նախաշեմին: Խնդրի շուրջ Բունդեսթագում քննարկում կանցկացվի:
Նմանատիպ նյութեր
3242 դիտում
23:41 29-08-2018
ՀՅԴ ներկայացուցիչները հանդիպում են ունեցել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի հետ
830 դիտում
14:28 27-01-2016
Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի հետ
Այս բաժնից
706 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
727 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»