211652_close_icon

ՀՅԴ ներկայացուցիչները հանդիպում են ունեցել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի հետ

views-count3317 դիտում article-date 23:41 29-08-2018
ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը և ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը օգոստոսի 29-ին ԱՄՆ դեսպանատանը հանդիպել են Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հետ: Ինչպես տեղեկացրին ՀՅԴ հանրային կապերի գրասենյակից, հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել վերջին ամիսների Հայաստանի ներքաղաքական զարգացումներին և այդ համատեքստում նաև՝ ժողովրդավարական և ընտրական գործընթացներին˒ ինչպես նաև կոռուպցիայի դեմ պայքարի հարցերերին։

Նմանատիպ նյութեր