857 դիտում
14:28 27-01-2016
Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի հետ
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերի հետ: Շնորհավորելով դեսպանին Հայաստանում դիվանագիտական առաքելությունը սկսելու առթիվ՝ քաղաքապետը համոզմունք է հայտնել, որ դեսպանատան հետ ձևավորված ջերմ հարաբերություններն այսուհետ ևս կլինեն շարունակական, ինչն իր հերթին կնպաստի Երևանի և գերմանական քաղաքների միջև բարեկամական հարաբերությունների ձևավորմանը:
«Մայրաքաղաքի արդյունավետ կառավարման հարցում մենք կարևորում ենք նաև միջազգային փորձի փոխանակումը: Այս տեսանկյունից, անշուշտ, շատ կարևոր է նաև գործընկեր քաղաքների հետ արդյունավետ փոխգործակցության խթանումը: Երևանը տարեցտարի ընդլայնում է գործակցության շրջանակներն ու այսօր համագործակցում է աշխարհի շուրջ 50 քաղաքների հետ: Ըստ այդմ, հուսով եմ, որ Ձեր և ԳԴՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի գործուն աջակցությամբ արդյունավետ գործակցություն կհաստատենք նաև գերմանական քաղաքների հետ», - ընդգծել է Տարոն Մարգարյանը՝ հավելելով, որ Երևանի և գերմանական քաղաքների միջև առկա է համագործակցության մեծ ներուժ՝ հարաբերություններ հաստատելու, կոնկրետ ծրագրեր իրականացնելու համար:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանն իր հերթին, ընդգծել է, որ իր լիազորությունների շրջանակում կանի հնարավորը, որպեսզի Երևանի և գերմանական քաղաքների միջև ևս գործընկերային հարաբերություններ հաստատվեն:
«Փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում գործակցության եզրերն իսկապես բազմազան են, և ես վստահեցնում եմ Ձեզ, պարոն քաղաքապետ, որ իմ լիազորությունների շրջանակում կանեմ հնարավորը երկու պետությունների մայրաքաղաքների ու քաղաքների միջև գործընկերային հարաբերությունների հաստատման ու զարգացման ուղղությամբ»,- նշել է Մաթիաս Քիսլերը:
Հանդիպման ավարտին քաղաքապետ Տարոն Մարգարյանը դեսպանին մաղթել է հաջողություններ պատասխանատու պաշտոնում ու մեկ անգամ ևս ընդգծել, որ քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում բաց և պատրաստակամ է փոխգործակցության էլ ավելի ընդլայնման հարցում:
[b]Երևանի քաղաքապետարան[/b]
Նմանատիպ նյութեր
1430 դիտում
15:33 05-02-2016
Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի հետ
1791 դիտում
19:58 20-02-2018
Տարոն Մարգարյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Լիբանանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի հետ
1010 դիտում
18:54 22-05-2014
Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Լատվիայի արտակարգ և լիազոր դեսպանի հետ
Այս բաժնից
1018 դիտում
19:06 30-01-2025
Վարդան Կոստանյանը տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ է նշանակվել
673 դիտում
18:54 30-01-2025
ՀՀ ՏԿԵ նախարարը մասնակցել է Հայաստանի համայնքների միության ընդհանուր ժողովին
493 դիտում
18:42 30-01-2025
Արարատ Միրզոյանը ողջունել է ԵՄ դիտորդական առաքելության ժամկետի երկարացումը