Ֆրանսիան նորից ճանաչվել է ամենահանրահայտ երկիրը զբոսաշրջիկների շրջանում
Ինչպես տեղեկացնում է «euromag.ru»-ն, ըստ Ֆրանսիայի ԱԳՆ ներկայացրած վիճակագրության, երկիրը նորից ճանաչվել է զբոսաշրջիկների շրջանում ամենահանրահայտը:
Պարզվել է, որ 2014-ին Ֆրանսիա է այցելել ավելի շատ զբոսաշրջիկ, քան որևէ այլ երկիր: Ընդ որում` առաջին տեղում մնալուն երկրին օգնել է, մասնավորապես, չինացի ճանապարհորդների թվաքանակի կտրուկ աճը:
2014-ին Ֆրանսիա է այցելել 83,7 մլն զբոսաշրջիկ, ինչը 0,1%-ով ավելին է, քան 2013-ին: Ֆրանսիայի ԱԳն ղեկավար Լորան Ֆաբիուսը ակնկալում է, որ մինչև 2020 թ. տվյալ ցուցանիշը կարող է հասնել 100 մլն-ի:
Համաձայն ս.թ. առաջին ամիսների վիճակագրության` Ֆրանսիան կարող է պահպանել իր առաջատարի դիրքերը նաև այս տարի: