211652_close_icon
views-count1066 դիտում article-date 23:25 01-03-2026

ԱՄԷ իշխանությունները կհոգան այն զբոսաշրջիկների տեղավորման ծախսերը, ովքեր չեն կարողանում լքել երկիրը

ԱՄԷ իշխանությունները կհոգան այն զբոսաշրջիկների տեղավորման ծախսերը, ովքեր չեն կարողանում լքել երկիրը՝ թռիչքների սահմանափակումների պատճառով, հայտնում է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան։

«Աբու Դաբիի մշակույթի և տուրիզմի դեպարտամենտը (DCT Abu Dhabi) պաշտոնապես հրահանգել է հյուրանոցներին երկարաձգել այն հյուրերի մնալու ժամկետը, ովքեր չեն կարողանում լքել երկիրը գործող թռիչքների սահմանափակումների պատճառով», - հայտնել է ATOR-ը՝ հղում անելով համապատասխան փաստաթղթին։

Ռուս տուրօպերատորները նաև պաշտոնական նամակ են ստացել Ռաս ալ-Խայմայի տուրիստական ղեկավարությունից, որով պարտավորվում են հոգալ զբոսաշրջիկների մնալու երկարաձգման ծախսերը։

Նմանատիպ նյութեր