Ռուսաստանը 3 անգամ մեծացնում է հրթիռների արտադրությունը
2015 թ-ին Ռուսաստանը երեք անգամ ավելի շատ հակաօդային պաշտպանության և հակահրթիռային պաշտպանության համալիրներ կարտադրի, քան արտադրել է 2014 թ-ին: Այդ մասին Tass գործակալությանը հայտնել է ՌԴ ՊՆ-ի աղբյուրը:
«Խնդիր է դրված հայրենական պաշտպանական-արդյունաբերական ձեռնարկությունների առջև՝ ընթացիկ տարում եռակի անգամ ավելացնել հրթիռների արտադրության ծավալները: Խոսքը գնում է հազարավոր հրթիռների մասին»,-մեջբերում է գործակալությունը աղբյուրի խոսքը: