«Ծաղկազարդ» համախումբը երգեց Ծիծեռնակաբերդում. լուսանկարներ
Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությամբ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում թեմի «Ծաղկազարդ» համախումբը (գեղ. ղեկավար և խմբավար Լիլիթ Գրիգորյան) ելույթ ունեցավ հոգևոր երգերի կատարմամբ: Համերգը նվիրված էր եղեռնազոհ մայրերին:
ԱՀԹ առաջնորդանիստ ս. Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանը համերգից առաջ Տերունական աղոթքն ասաց:
Խոսելով նախաձեռնության մասին՝ Տ. Պետրոսը ասաց. «Այս երգերը որպես աղոթք վեր առաքվեցին առ Տեր՝ ցեղասպանության ժամանակ նահատակված մեր մայրերի հոգիների համար»: