211652_close_icon
views-count1460 դիտում article-date 17:47 01-04-2015

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի երգչախումբը երգեց Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում. լուսանկարներ

Մարտի 25-28-ը Թբիլիսիում հյուրընկալվեց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի աշակերտների, ուսուցիչների, ծնողների խումբը՝ տնօրեն Աշոտ Բլեյանի գլխավորությամբ: Կրթահամալիրը համագործակցության կապեր ունի Թբիլիսիի հանրակրթական դպրոցների հետ, որն ամրապնդվում է փոխադարձ այցելություններով և սերունդների միջև հարաբերությունների և բարեկամական կապերի հաստատմամբ: «Սեբաստացիներ» ուսուցչական երգչախումբը Թբիլիսիի գյուղատնտեսական համալսարանի դահլիճում հանդես եկավ հայ հոգևոր և ժամանակակից երգերի համերգով, որին միացավ նաև համալսարանի ազգագրական երգչախումբը: Կրթահամալիրի ներկայացուցիչների մոտ բարի ավանդույթ է դարձել Վրաստան ժամանելիս՝ անպայման այցելել Հայոց Եկեղեցի: «Սեբաստացիներ» ուսուցչական երգչախումբը Թբիլիսիի հինավուրց Սուրբ Էջմիածին տաճարի կամարների ներքո ի պատիվ հավատացյալների, Վիրահայոց թեմի մայրենիի ուսուցման մեկօրյա դպրոցների և նախակրթարանի սաների ու նրանց ծնողների, մատուցեց հոգևոր երգերի հրաշալի համերգ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր