211652_close_icon
views-count10143 դիտում article-date 16:54 08-04-2015

Հրդեհ՝ Ագրարային համալսարանի 4-րդ մասնաշենքում. ժամանել են 6 հրշեջ մեքենա և 1 ավտոսանդուղք. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ ապրիլի 8-ին, ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կորյուն փողոցի վրա գտնվող Հայաստանի ազգային ագրարային համալսարանի 4-րդ մասնաշենքի տանիքում հրդեհ է բռնկվել: Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են հրշեջ-փրկարարական թիվ 8, 3, 1, 2 և 5 խմբերը: Հրշեջները կարողացել են ժամանակին մարել տանիքում առաջացած հրդեհը, ինչի շնորհիվ կանխվել է կրակի տարածումը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի 1-03 շտապ օգնության բրիգադը և Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները: Թե ինչն է եղել կրակի առաջացման պատճառը, դա պարզ կլինի փորձաքննության արդյունքները լինելուց հետո: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 97+
97+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր