Բի Բի Քինգը դուրս է գրվել հիվանդանոցից
Ամերիկացի բլյուզ երաժիշտ Բի Բի Քինգը դուրս է գրվել Լաս Վեգասի հիվանդանոցից: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է հենց կիթառահարը:
89-ամյա Բի Բի Քինգը հիվանդանոց էր տեղափոխվել ապրիլի 6-ին. նրա մոտ ախտորոշվել էր օրգանիզմի ջրազրկում` 2-րդ կարգի շաքարային դիաբետի պատճառով: Այդ հիվանդությամբ կիթառահարը տառապում է ավելի քան 20 տարի: