ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը նոր նշանակում է կատարել
ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հրամանագրով ՀՀ Արդարադատության առաջին դասի խորհրդական Ներսես Ասլանի Միսակյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ՝ ազատվելով ՀՀ զինվորական դատախազի տեղակալի պաշտոնից: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ գլխավոր դատախազության պաշտոնական կայքից: