211652_close_icon
views-count1478 դիտում article-date 20:04 07-04-2015

Մայրության ու գեղեցկության տոնը՝ Երևանի երկնքում

Մայրության և գեղեցկության օրվա հերթական անակնկալը Ազատության հրապարակում էր։ Երևանի քաղաքապետարանը տոնի կապակցությամբ օդապարիկով նվեր-թռիչքի հերթական հնարավորությունն էր ընձեռնել կանանց և աղջիկներին։ Նրանց խոսքով՝ թռիչքը անմոռանալի զգացողություններ ապրելու, ջերմ ու սիրելի Երևանը բարձրից տեսնելու ու Երևանի երկնքում լուսանկարվելու անակնկալ հնարավորություն էր։ Թռիչքից հետո բոլոր կանայք և աղջիկները նաև ծաղիկներ են ստացել ու տոնական շնորհավորական բացիկներ։

Նմանատիպ նյութեր