Հայտնի են դարձել լավագույն կին գործարարների անունները. կառավարությունը պարգևատրել է նրանց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր` ապրիլի 7-ին, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հովանու ներքո անցկացվեց Հայաստանի տնտեսության բնագավառում ձեռնարկատիրական գործունեություն և նորարարական մոտեցումներ ցուցաբերած կին գործարարների մրցանակաբաշխությունը, որի ընթացքում պարգեւատրվեցին լավագույն կին-գործարարները:
«Լավագույն կին գործատու», «Լավագույն կին նորարար», «Լավագույն ապրանքանիշ», «Լավագույն երիտասարդ կին գործարար» և «Լավագույն սկսնակ կին գործարար». այս անվանակարգերում մրցանակներ հանձնեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը:
Պարգեւատրվողների թվում էին կին-գործարարներ՝ մարզերից եւ Երեւանից: Նրանց մրցանակներ հանձնեցին նաեւ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը, «ՎԶԵԲ» գործարարության աջակցման գրասենյակը:
Լուսանկարները՝ Լևոն Ամիրզյանի