Շառլ Ազնավուրը մի քանի քաղաքներում համերգներ կտա
90-ամյա աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը ապրիլի 20-ին և 22-ին հանդես կգա Սանկտ Պետերբուրգում և Մոսկվայում, մայիսի 7-ին Մադրիդում, երկու օր անց՝ Սան Սեբաստիան քաղաքում, իսկ նոյեմբերի 22-ին Ամստերդամում։
Այդ համերգային ծրագրով Շառլ Ազնավուրը կեզրափակի իր համերգային գործունեությունը: