211652_close_icon
views-count1974 դիտում article-date 14:09 06-04-2015

Տանտերը զանգահարել է ոստիկանություն և հայտնել, որ գող է բռնել

Ապրիլի 5-ին, ժամը 20.55-ին, ոստիկանության Դավիթաշենի բաժանմունք է զանգահարել Դավիթաշենի 4-րդ թաղամասի մի բնակիչ և հայտնել, որ գող է բռնել: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 20.00-ին, 1998 թ. ծնված Վանիկ Ս.-ն փորձել է բացել Դավիթաշեն 4-րդ թաղամասի բնակարաններից մեկի մուտքի դուռը, սակայն ներսից ձայներ լսելով` թաքնվել է շենքի տանիքում և հայտնաբերվել բնակարանատիրոջ կողմից: Վանիկ Ս.-ն ներկայացվել է ոստիկանության Դավիթաշենի բաժանմունք: Կատարվում է քննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր