211652_close_icon
views-count20383 դիտում article-date 11:50 05-04-2015

Առավոտյան նախաճաշ. ինչ խորհուրդ չի տրվում ուտել և ինչն է օգտակար

Ուղիղ ճանապարհ է դեպի լրացուցիչ կիլոգրամներն ու վատ ինքնազգացողություն: Ինչպես հայտնում է Lady.mail.ru-ն, սա է միանշանակ առավոտյան չնախաճելու ուղիղ հետևանքը: Սակայն, ըստ կայքի, սխալվում են նաեւ նրանք, ովքեր «տեղը տեղին» նախաճաշում են, քանի որ կան մի շարք ուտեստներ, որոնք հակացուցված են նախաճաշի համակարգում: Ահա, թե ինչ խորհուրդ չի տրվում ուտել նախաճաշին` ըստ Lady.mail.ru-ի. Ձվածեղ` բեկոնով. սա թվում է լավ նախաճաշ նախընտրողների համար լավ տարբերակ է, սակայն պարզվում է, որ կարող է ոչ միայն ավելացնել կիլոգրամները, այլեւ մարսողության խնդիրներ առաջացնել: Դրա փոխարեն խորհուրդ է տրվում նախապատվությունը տալ հավի մսով և մանրացրած պանրով օմլետին: Երշիկով բուտերբրոտներ. Ժամանակակից երշիկների մեջ մսի պարունակությունը շատ քիչ է, փոխարենը ավելի շատ են տարբեր հավելանյութերը, իսկ սպիտակ հացը գրեթե նույն թխվածքի նշանակությունն ունի: Դիետոլոգները խորհուրդ են տալիս երշիկի փոխարեն օգտագործել կիսաապխտած կամ խաշած թռնչամիս, իսկ սպիտակ բատոնը փոխարինել տարեկանի հացով: Թխվածքներ, տորթեր, կրուասան Դասական ֆրանսիական նախաճաշը` սուրճ և կրուասաններ, իրականում վնասակար է թե կազմվածքի, թե առողջության համար: Թխվածքների սիրահարաներին խորհուրդ է տրվում դիետիկ խոմորեղեն պատրաստել. կարելի է ձուն, կաթնաշոռը և մեղրը հարել բլենդերում, հետո` եփել ջեռոցում: Քաղցրավենք, կոնֆետներ, շոկոլադ. սա, իհարկե, նույնիսկ դժվար է նախաճաշ անվանել: Այդպիսի «նախաճաշը» կարող է վնասակար լինել ինչպես աղեստամոքսային տրակտի, այնպես էլ նյութափոխանակության համար: Այս դեպքում դիետոլոգները քաղցրի սիրահարներին խորհուրդ են տալիս օգտագործել կաթնաշոռ և մեղր: Իսկ եթե անհնար է առանց քաղցրավենիքի, ապա կարելի է նախաճաշից հետո օգտագործել մի կտոր զեֆիր կամ մարմելադ: Եգիպտացորենի փաթիլներ` կաթով: Մարքեթոլոգները սա անվանում են օգտակար նախաշաճ, բայց դիետոլոգները կարծում են, որ դա ընդամենը գովազդային հնարք է:

Նմանատիպ նյութեր