211652_close_icon
views-count1369 դիտում article-date 18:54 04-04-2015

Մոսկվայում կանցկացվի Ֆրանսիայի Ռոնա-Ալպեր տարածաշրջանի Համի 7-րդ փառատոնը

Մոսկվայում կկայանա ավանդական գաստրոնոմիական փառատոն Ինչպես տեղեկացնում է «euromag.ru»-ն, ապրիլի 6-ից 26-ը Մոսկվայում կանցկացվի Ֆրանսիայի Ռոնա-Ալպեր տարածաշրջանի Համի 7-րդ փառատոնը: Այդպիսով երեք շաբաթների ընթացքում ռուսաստանյան մայրաքաղաքի մասնակից-ռեստորանները կներկայացնեն հատուկ ճաշացուցակ, որն նվիրված կլինի ֆրանսիական այդ շրջանին: Ֆրանսիայի այդ շրջանի ընտրությունը պատահական չէ՝ չէ՞ որ հենց այն է ստացել «գաստրոնոմիական» մականունը: Այստեղ ավանդաբար ամենայուրահատաուկ ճաշատեսակներն են մատուցվում, իսկ Ալպերի մարգագետիններն ապահովում են հումք հանդիսացող մսամթերքի և կաթնամթերքի բացառիկ համն ու էկոլոգիական որակները: Այս տարածաշրջանից են ծագումով 66 շեֆ-խոհարարներ, որոնք իրենց կարիերայի ընթացքում արժանացել են Միշլենի աստղերի: Ռոնա Ալպերը ավանդաբար նաև հանդիսանում է գուրմանների համար ամենանախընտրելի վայրերից մեկը:

Նմանատիպ նյութեր