3226 դիտում
09:40 14-10-2014
«Էրգրի համի հիշողությունը». Նոր Արթիկ գյուղում կանցկացվի լավաշի և հայկական ուտեստի փառատոն
ՀՀ մշակույթի նախարարության և Արագածոտնի մարզպետարանի աջակցությամբ, «Աշտարակի տարածաշրջանի կանանց ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը` ս. թ. հոկտեմբերի 18-ին, ժամը 12:00-ին ՀՀ Արագածոտնի մարզի Նոր Արթիկ գյուղում «Էրգրի համի հիշողություն» հայկական ուտեստի փառատոնի շրջանակում կանցկացնի «Լավաշի և հայկական ուտեստի փառատոն»:
Փառատոնը կազմակերպվում է երկրորդ անգամ ընդգրկելով մարզի ընտանիքներին, կրթական և հասարակական կազմակերպություններին: Ուսումնասիրվել են մարզի համայնքներում ավանդական համարվող առողջ, անարատ ու համեղ կերակրատեսակներ՝ հատկապես հացամթերքով և բուսական բաղադրությամբ ճաշատեսակներ, ընտրվել են դրանց պատրաստման գաղտնիքներին տիրապետող կանայք, ովքեր և իրենց գործուն մասնակցությունը կբերեն փառատոնին:
Նկատի ունենալով, որ ՀՀ կառավարության որոշմամբ 2014 թվականը Հայաստանում հայտարարվել է ընտանիքի տարի, փառատոնի մասնակիցները ներկա կգտնվեն համայնքի հարգարժան ընտանիքներից մեկի ոսկե հարսանիքին, ականատես կլինեն լավաշի և այլ հացամթերքների պատրաստմանը, որոնք կհամտեսվեն գյուղական ընտանիքի հացատանը՝ թոնրի շրթին:
Մասնակից համայնքները, դպրոցներն ու հասարակական կազմակերպություններն իրենց հյուրընկալ սեղանները կբացեն՝ ներկայացնելով ազգային, ավանդական ճաշատեսակներ, աղանդերներ և քաղցրավենիքներ:
Նմանատիպ նյութեր
4769 դիտում
22:17 18-10-2016
ՀՀ Արագածոտնի մարզում կանցկացվի «Էրգրի համի հիշողություն» հայկական ազգային ավանդական ուտեստի չորրորդ փառատոնը
3356 դիտում
23:40 07-07-2020
Օդեսա քաղաքում անցկացվել է Տոլմայի փառատոն. ներկայացվել է սիրված ուտեստի 17 տեսակ
1561 դիտում
18:54 04-04-2015
Մոսկվայում կանցկացվի Ֆրանսիայի Ռոնա-Ալպեր տարածաշրջանի Համի 7-րդ փառատոնը
Այս բաժնից
901 դիտում
15:13 24-12-2024
Եկամտահարկի վերադարձի դիմումները 2025 թվականին քաղաքացիները կարող են ներկայացնել հունվարի 15-ից. ՊԵԿ
937 դիտում
13:18 24-12-2024
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով