211652_close_icon
views-count786 դիտում article-date 14:03 04-04-2015

Ապօրինի պահվող որսորդական հրացան՝ ննջասենյակի պատից կախ

Ապրիլի 3-ին, ժամը 16.00-ին, ոստիկանության Արագածի բաժնի ծառայողները, զենքի պահման պայմանները ստուգելու նպատակով, այցելել են Գեղաձոր գյուղի մի բնակչի տուն: Տան ննջասենյակում` պատից կախված, բացի տանտիրոջ անունով գրանցված «ԻԺ-26» տիպի 12 մմ տ/չ երկփողանի որսորդական հրացանից, հայտնաբերվել է «ԻԺ» տիպի 16 մմ տ/չ երկփողանի որսորդական հրացան` առանց համապատասխան փաստաթղթերի: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր