211652_close_icon
views-count1516 դիտում article-date 09:50 04-04-2015

Հայաստանից Ռուսաստան արտահանողները լուրջ խնդիրների առաջ են կանգնել` փոխարժեքի պատճառով. «168 ժամ»

«Վերջին շրջանում Հայաստանից Ռուսաստան արտահանողները լուրջ խնդիրների առաջ են կանգնել` փոխարժեքի պատճառով: Քանի որ ռուսական ռուբլին ավելի մեծ չափով է արժեզրկվել դոլարի նկատմամբ, քան հայկական դրամը, հայկական ապրանքները ՌԴ շուկայում դարձել են ոչ մրցունակ: Մի շարք տնտեսագետներ խնդիրը լուծելու համար առաջարկում են ռուբլուն համարժեք արժեզրկել դրամը` մինչ 650-700 դրամ` 1 դոլարի դիմաց: Սակայն, որքան էլ տարօրինակ թվա` վերջին 15 տարիների մեծ մասը Հայաստանից Ռուսաստան արտահանման աճի տեմպը միշտ ավելի բարձր է եղել, քան Ռուսաստանից ՀՀ ներմուծման աճի տեմպը` անկախ փոխարժեքից: Դա առավել ակնառու երևում է 2005-2008թթ. ժամանակահատվածում, երբ դրամն արժևորվել է ռուսական ռուբլու նկատմամբ, սակայն արտահանման տեմպն ավելի բարձր է եղել (բացառությամբ 2006 թվականի): Այսինքն` ՌԴ-ի հետ մեր առևտրի վրա այլ գործոնները` աշխարհաքաղաքական և այլ բնույթի, թերևս, ավելի մեծ ազդեցություն ունեն, քան փոխարժեքը: Փոխարենը` Ռուսաստանի հետ մեր արտաքին առևտուրը մեկ այլ օրինաչափություն ունի՝ 5 տարին մեկ այն անկում է ապրում է (թե ներմուծումը, թե արտահանումը): Անկում արձանագրվել է 2004-ին, 2009-ին և 2014-ին (չնայած այս անգամ երևի օրինաչափությունը խախտվի, քանի որ այս տարի ևս անկում է գրանցվելու)»,–գրում է թերթը։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր