3517 դիտում
15:34 03-04-2015
Սևանում 28-ամյա երիտասարդը դանակով հարվածել է նախկին ընկերուհուն, իսկ օրեր անց մեքենայի մեջ ռետինե խողովակով ծեծել ու ավելին
28-ամյա Մկրտիչ Դանիելյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է իր նախկին ընկերուհի Ն. Նավասարդյանի հետ, որի ժամանակ դիտավորությամբ հարվածներ է հասցրել է վերջինիս մարմնի տարբեր հատվածներին, որից հետո դանակով մեկ անգամ հարվածել է ձախ ազդրի շրջանին՝ պատճառելով ֆիզիկական ցավ։ Բացի այդ, օրեր անց ՎԱԶ-2108 մակնիշի ավտոմեքենայի սրահում վիճաբանել է Ն. Նավասարդյանի հետ, որի ընթացքում 2 և ավելի անգամ բռունցքներով, իսկ հետո՝ ռետինե խողովակով դիտավորությամբ, հարվածել է վերջինիս գլխին և թևերին՝ պատճառելով ֆիզիկական ցավ, այնուհետև ավտոմեքենայի պահախցիկից վերցնելով դանակ՝ մոտեցրել է այն Նավասարդյանի պարանոցին՝ տալով սպանության սպառնալիքներ։
Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի եւ 137 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկացավ Սեւանի ընդհանուր իրավասության դատարանից:
Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:
Նմանատիպ նյութեր
1890 դիտում
17:26 11-02-2014
23-ամյա երիտասարդը խանդի հողի վրա առանձնակի դաժանությամբ ծեծել է նախկին ընկերուհուն
Այս բաժնից
751 դիտում
18:57 23-01-2025
Էկոնոմիկայի նախարարը հանդիպել է Հայաստանի շինարարների միության անդամների հետ
841 դիտում
18:44 23-01-2025
Սահմանվել են սիրողական ձկնորսության թույլատրելի կենդանատեսակները և չափաքանակները
685 դիտում
18:32 23-01-2025
Դավոսում կայացել է ՀՀ վարչապետի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հանդիպումը