Հայտնի են դարձել տարվա լավագույն ավտոմեքենաները. ֆոտոշարք
Այս օրերին Նյու Յորքում ընթացող միջազգային ավտոշոուի ժամանակ հայտարարվել է «Տարվա համաշխարհային ավտոմեքենա» մրցույթի հաղթողը: Դա, ըստ հավաքած ձայների, նոր Mercedes-Benz C դասի սեդանն է:
Գերմանական շքեղ սեդանն առաջ է անցել 2-րդ սերիայի BMW-ից, Volkswagen Passat B8-ից, Nissan Qashqai-ից և Mazda2-ից:
«Լավագույն սպորտային ավտոմեքենա» է ճանաչվել Mercedes-AMG GT-ն: Լավագույն դիզայնի մրցանակը բաժին է ընկել Citroen C4 Cactus ամենագնացին:
«Տարվա «կանաչ» ավտոմեքենա» անվանակարգում մրցանակը շահել է BMW i8-ը, իսկ «Տարվա ներկայացուցչական ավտոմեքենա» անվանակարգում հաղթող է ճանաչվել Mercedes S-Class կուպեն:
Ներկայացնում ենք տարվա լավագույն ավտոմեքենաների ֆոտոշարքը: