Ցեղասպանության թեմայով ցուցահանդես` Արագածոտնի մարզպետարանում
ՀՀ Արագածոտնի մարզպետարանի դահլիճում կայացավ ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումների շարքից «Հայոց ցեղասպանության թեմայով նկարչության ցուցահանդես». ներկայացվել էին հետաքրքիր աշխատանքներ:
Լավագույն հեղինակներ ճանաչվեցին Ապարանի արվեստի դպրոցի սան Սուսաննա Գրիգորյանը, Քուչակի միջնակարգ դպրոցից Գոռ Ամիրյանը, Բազմաղբյուրի միջնակարգ դպրոցից Հասմիկ Մարտիրոսյանը, Միլենա Հովհաննիսյանը: Նրանք մարզպետ Ս. Սահակյանի կողմից խրախուսվեցին և արժանացան պատվոգրերի: