211652_close_icon
views-count1177 դիտում article-date 19:21 02-04-2015

«Սադիա» ապրանքանիշի հավերում հորմոնների շեղում չի հայտնաբերվել

Լրատվամիջոցներով տեղեկություն է տարածվել, որ Բրազիլիայից ներկրված հավերը, մասնավորապես՝ «Սադիա» տեսակի, տեստոստերոն հորմոնի մեծ քանակություն են կարող պարունակել: Հայտնում ենք, որ կենդանական ծագման սննդամթերքի ներմուծումը Հայաստան թույլատրվում է, եթե սահմանային վերահսկողության արդյունքներով հաստատվում է տվյալ սննդամթերքի համապատասխանությունը դրա անվտանգությանը ներկայացվող պահանջներին: Սահմանային հսկողության շրջանակներում ներմուծվող սննդամթերքի ռիսկային չափորոշիչներով պայմանավորված՝ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը պարբերաբար իրականացնում է անհրաժեշտ ցուցանիշների նկատմամբ լաբորատոր հետազոտություն: Այդ շրջանակներում իրականացված լաբորատոր փորձաքննությունների արդյունքում ներմուծված «Սադիա» ապրանքանիշի սառեցված հավերում աճի խթանիչների (այդ թվում՝ տեստոստերոն հորմոնի) ցուցանիշները եղել են թույլատրելի սահմաններում: Ծառայությունն ուշադրության առանցքում է պահում հատկապես որոշակի ռիսկեր պարունակող սննդամթերքի ստուգման ընթացքը և այսուհետ էլ շարունակելու է ամբողջությամբ ու խստորեն իրականացնել ներմուծված ապրանքատեսակների սահմանային հսկողությունը՝ ապահովելով ռիսկային սննդամթերքի պարբերական փորձաքննություն, իսկ խախտումներ հայտնաբերելու դեպքում՝ կիրառելով օրենքով սահմանված սահամանափակման միջոցներ

Նմանատիպ նյութեր