Հունաստանը շեղում է միջազգային հանրության ուշադրությունը Ուկրաինայից. Յացենյուկ
Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հայտարարել է, որ ի տարբերություն Հունաստանի՝ Կիևը պատրաստ է ուղղություն վերցնել դեպի բարեփոխումները և դրա համար քաղաքական գին որոշել, հաղորդում է Ria Novosti-ն:
Նրա խոսքով՝ Հունաստանը դարձել է «քաղաքական աղետ», ինչի պատճառով Ուկրաինան «անհետացել է համաշխարհային հանրության ռադարներից»,-գրում է Financial Times-ը:
«Ամեն ինչ այնպես է կենտրոնացած Հունաստանի վրա, որ Ուկրաինան դադարել է առաջնահերթություն լինել: Մեզ խոստացել էին 25 մլրդ դոլար՝ առաջիկա 4 տարիներին, և մենք կորցրել ենք մեր տնտեության 20%-ը: Իսկ մեր հույն ընկերները, ովքեր 4 անգամ ավելի քիչ են մեզնից, արդեն 300 մլրդ եվրո են ստացել և նրանց դդեռ 60-80 մլրդ եվրո էլ պե՞տք է»,-ընդգծել է Յացենյուկը: