2915 դիտում
19:06 30-05-2017
Հոգեկան շեղում ունեցողների 75 տոկոսը հայր չի ունեցել. սոցիոլոգ
Հայկական ընտանիքների 60 տոկոսում երեխայի նկատմամբ ֆիզիկական բռնությունը նորմալ երևույթ է համարվում: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:
«Չինաստանն իր «մի տուն, մի երեխա» քաղաքականություն է որոշում փոխել, քանի որ որոշ ժամանակ անց այնտեղ 4 հարյուր մլն թոշակառու լինելու: Բացի սա, աշխարհում քչանում են քրիստոնյաները, շատանում են մահմեդականները, ինչը նույնպես աշխարհի զարգացման վրա բացասական ազդեցություն է ունենալու: ՄԱԿ-ում ծրագիր կա, որ երեխայի հիմնական զարգացումը պետք է լինի ընտանիքը, հոր կերպարը: Կինը ձգտում է ունենալ ամուսին հոր նման, տղան ցանկանում է նմանվել հորը, եթե հոր կերպարը վատը լինի, դա լուրջ խնդիր է ստեղծում: Համասեռամոլության, հոգեկան շեղումների, հանցագործությունների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ 75 տոկոսը հայր ծնող չի ունեցել»,- ընդգծեց նա:
Ադիբեկյանը ներկայացրեց, որ ՀՀ բնակչության 20 տոկոսը 14 տարեկան է, իսկ 22 տոկոսը՝ 16: Սոցիոլոգը շեշտեց, որ ՀՀ-ում ամեն չորորդ տան հայրը արտագնա աշխատում է, ինչը նույնպես վնասում է երեխաներին, քանի որ հոր կերպարը բացակայում է կյանքից:
Նմանատիպ նյութեր
3325 դիտում
18:27 07-11-2016
Հոգեկան խնդիր ունեցողների մեծ մասը լիարժեք ապրելու հնարավորություն չունեն. Լարիսա Մինասյան
75213 դիտում
18:14 11-10-2016
Կոտայքի մարզում ավտովթարի է ենթարկվել հայտնի սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի դուստրը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
4031 դիտում
16:56 18-08-2017
Դպրոցին լիարժեք նախապատրաստելու համար երեխայի ծնողին պետք է 300 դոլար. սոցիոլոգ
Այս բաժնից
2047 դիտում
10:00 22-12-2024
Դիլիջանի համայնքապետը շարունակում է շուկայականից ցածր գներով հողեր օտարել Երևանի բնակիչներին. Ոսկան Սարգսյան
697 դիտում
09:55 22-12-2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
2026 դիտում
09:34 22-12-2024
Երևանում և մարզերի առանձին շրջաններում թույլ ձյուն կտեղա