«Հաղթանակ» զբոսայգում կստեղծվի «Հիշատակի ծառուղի»
Ապրիլի 3-ին ժամը 11:00-ին «Հաղթանակ» զբոսայգում նախատեսվում է հիմնել «Հիշատակի ծառուղի»` ի հիշատակ ֆաշիզմի դեմ տարած Խորհրդային ժողովուրդների Հաղթանակի 70-ամյակի:
Միջոցառմանը մասնակցելու են ԱՊՀ երկրների դեսպաններ, վետերաններ, հասարակական ու քաղաքական գործիչներ: Միջոցառումը նախաձեռնել է ‹‹Երիտասարդ համալսարանականների միավորում›› կազմակերպությունը: