ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ Սյունիքի մարզի Տաթև-Աղվանի-Կապան հանրապետական նշանակության ավտոճանապարհի 19-րդ կմ հատվածում ապրիլի 2-ին` ժամը 10:10-ի սահմաններում, տեղի է ունեցել քարաթափում:
[color=#CC0000]
Ժայռաբեկորները ճանապարհի երթևեկությունը դարձրել են դժվարանցանելի:[/color]
Գորիսի տարածաշրջանի ճանապարհաշինարարներն աշխատանքներ են տանում` ճանապարհից քարերի մաքրման և բնականոն երթևեկության վերականգնման ուղղությամբ:
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: