25-ամյա Անդրանիկը բռնի ուժով «Mercedes C180» մակնիշի ավտոմեքենայի վարորդի հետ աղջիկ է փախցրել
                        25-ամյա Անդրանիկ Սարգիսի Քերոբյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա «Mercedes  C180» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Պարույր Ռուստամի Գեվորգյանի օժանդակությամբ, Արթիկ քաղաքի Բաղրամյան փողոց 2 շենքի դիմացից, ամուսնության նպատակով, բռնություն գործադրելու միջոցով՝ բացահայտ առեվանգել է Շիրակի մարզի Անուշավան գյուղի բնակչուհի Լուսինե Պապիկյանին:
 Անդրանիկ Քերոբյանի  եւ Պարույր Ռուստամի Գեվորգյանի  դեմ քրեական գործ է հարուցվել՝ ՀՀ քր. օր.-ի 131  հոդվածի  1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: 
Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]—ը  տեղեկացավ Արթիկի ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

