13932 դիտում
15:09 31-03-2015
Սիրած տղայի հետ փախած Էմման, ծնողներից վախենալով, ոստիկանությունում պատմել է, թե տղան իրեն բռնի ուժով ավտոբուսից իջեցրել է ու փախցրել
Էմմա Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր կամքով համագյուղացի Հարություն Ղազարյանի հետ ամուսնության նպատակով փախել է եւ ծնողներից վախենալով կատարած քայլի համար՝ հաջորդ օրը ոստիկանությունում գրավոր հաղորդում է ներկայացրել, թե իրեն առեւանգել են:
Գրավոր հաղորդման մեջ պատմել է, թե Երևան քաղաքից ավտոբուսով տուն վերադառնալիս ճանապարհի Բուրաստան գյուղի հատվածում իրենց համագյուղացի Հարություն Ղազարյանը կանգնեցրել է ավտոբուսը ու իբր իր կամքին հակառակ իրեն իջեցնելով ավտոբուսից՝ նստեցրել է ավտոմեքենան և ամուսնության նպատակով առևանգել ու տարել է Չարենցավան քաղաքում բնակվող իր ազգականի տուն՝ դրանով իսկ Հ. Ղազարյանին մեղադրելով միջին ծանրության հանցագործության կատարման մեջ:
Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկացավ Արարատի և Վայոց Ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանից:
Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1039 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային
1012 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
940 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր