1933 դիտում
11:18 02-04-2015
ԿԲ նախագահին պետք է հանել, նոր մարդկանց բերել, որ այս վիճակը լուծեն. Հ. Բագրատյան. 168 Ժամ
«168 ժամ» թերթը գրում է, որ ըստ ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանի՝ տնտեսությունն այսօր առնվազն գտնվում է լճացման փուլում: Իր խորին համոզմամբ՝ չնայած ձեռնարկված միջոցներին կամ բացախոսությանը, ի վերջո, կառավարությունը փորձում է բոլորին ներգրավել բանավեճի մեջ, մինչև իշխանությունների առաջինից վերջին մարդը չհասկանան, որ մենք արմատական փոփոխությունների կարիք ունենք, ոչինչ չի ստացվի:
Ըստ նրա՝ Հայաստանը մտել է ԵՏՄ արտահանումն ավելացնելու համար, սակայն ՀՀ ԿԲ-ն արժևորել է դրամը ռուբլու նկատմամբ 37.5%-ով, ինչի արդյունքում, արտահողը հայտնվել է վատ վիճակում: Նա նաև ասել է, որ ԿԲ նախագահին պետք է հանել՝ իր ամբողջ խորհրդով, նոր մարդկանց բերել, որ այս վիճակը լուծեն: Դրա համար պետք է արժեզրկել դրամը ռուբլու, առավել ևս՝ դոլարի, նկատմամբ: Պլանավորած արժեզրկել, և սա բազմիցս ասվել է, անկախ գնաճային հետևանքներից, որպեսզի տնտեսությունը շնչի:
Հարցազրույցն ամբողջությամբ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
2444 դիտում
09:44 10-11-2016
Գազի միասնական սակագին պետք է լինի արտադրողների և սպառողների համար. Հրանտ Բագրատյան. «168 ժամ»
Այս բաժնից
1051 դիտում
09:00 16-11-2024
Գիտական կադրերի համապետական հաջորդ ատեստավորումը նախատեսվում է իրականացնել 2026 թվականին. նախագիծ. «Փաստ»
1282 դիտում
08:16 16-11-2024
Ինչի՞ վրա է ծախսվելու 100 մլն դրամը. «Փաստ»