211652_close_icon
views-count5245 դիտում article-date 10:22 02-04-2015

Սեդրակ Քոչարյանը գյուղատնտեսությամբ է զբաղվու՞մ. Ժամանակ

«Ժամանակ» թերթը գրում է, որ երեկ թերթի թղթակցին դժգոհել են Արարատի մարզի Բուրաստան, Շահումյան գյուղերի բնակիչները. «Գյուղացուն ոչինչ չեն տալիս, ամեն տեղ խոշորներն են, գյուղատնտեսության մեջ էլ, հենա, Քոչարյանի տղան է ցանել բոլոկի, բողկ, հողերն առել՝ ջերմոցներ ա սարքել... Շատ էժանով բոլոկի է տալիս, էլ գյուղացին չի կարողանում իր ցանածն իրացնել»: Նրանց պնդմամբ՝ Արտաշատ համայնքի վարչական տարածքում գտնվող «Գրինհաուզ» համալիրը պատկանում է Ռոբերտ Քոչարյանի որդուն, որի ԱԱՀ–ի վճարման ժամկետը հետաձգված է մինչև 2017թ. հուլիսի 10-ը: 30 հա ջերմոցային տնտեսությանը տրված են նաև այլ արտոնություններ՝ սարքավորումների ներմուծում առանց մաքսատուրքերի և այլն: Նշենք, որ այս տարի ջերմոցային համալիրի արտադրանքը մեծ մասամբ ոչ թե արտահանվում է, այլ ներքին շուկայում է իրացվում: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր