Սահմանադրության փոփոխությունների նախնական տարբերակը կներկայացվի ապրիլին. ՀԺ
«Հայկական ժամանակ» թերթը գրում է, որ քաղաքական շրջանակներում տեղեկություններ կան, որ սահմանադրական փոփոխությունները մասնագիտական հանձնաժողովը պատրաստվում է Սահմանադրության փոփոխությունների նախնական տարբերակը քաղաքական ուժերին ներկայացել ապրիլին:
Մասնագիտական հանձնաժողովից էլ նշում են, որ ամենայն հավանականությամբ՝ ոչ թե փոփոխությունների ամբողջական տեքստ կներկայացնեն, այլ ընդամենը մի հատված, քանի որ ամբողջը չեն հասցնի ավարտուն տեսքի բերել: Իսկ մինչ այդ, հանձնաժողովի անդամները խառն են և անգամ հեռախոսազանգերին չեն հասցնում պատասխանել: Իշխող Հանրապետական կուսակցության անդամները շարունակում են մնալ այն կարծիքին, որ մասնագիտական հանձնաժողովը, այդուամենայնիվ, փոփոխությունների երկու տարբերակ է քննարկման ներկայացնելու, մի տարբերակում կպահպանվի կառավարման գործող կիսանախագահական մոդելը, մի տարբերակում կառաջարկվի խորհրդարանական մոդելը: Չի բացառվում, միանգամից հանրաքվեի դրվեն թե առաջին և թե երկրորդ տարբերակները:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։