211652_close_icon
views-count1863 դիտում article-date 11:18 27-10-2015

ՀՀ ոստիկանությունը հրապարակել է ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների նախնական ցուցակները՝ ըստ տարածքների և հանրաքվեի տեղամասերի

ՀԱՐԳԵԼԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետում հրապարակվել են ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձանց ցուցակները: Ցուցակները փակցված են հանրաքվեի տեղամասերում: Դրանք տեղադրված են նաև ՀՀ ոստիկանության www.police.am պաշտոնական կայքում՝ ներբեռնելու հնարավորությամբ www.police.am/Hanraqve Հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների ցուցակներին ծանոթանալու ժամանակ անճշտություններ հայտնաբերելիս (այդ թվում` դիմողի անձին չվերաբերող) մինչև 01.12.2015 թ. դրանք վերացնելու համար կարող եք դիմել լիազոր մարմնին՝ տարածքային անձնագրային ծառայություն կամ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն: Լիազոր մարմինը դիմումն ստանալուց հետո 5 օրվա ընթացքում, սակայն ոչ ուշ քան մինչև 02.12.2015 թ. բավարար հիմքերի առկայության դեպքում ընտրողների ցուցակում կկատարի անհրաժեշտ փոփոխություններ կամ ուղղումներ՝ այդ մասին գրավոր տեղեկացնելով դիմողին: Տեղեկացվում է նաև՝ Ընտրացուցակների ճշգրտման, անճշտությունների վերաբերյալ հաղորդումներ ընդունելու նպատակով 2015 թվականի հոկտեմբերի 27-ից ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում գործում է Թեժ գիծ ծառայություն` 010-37-02-36 հեռախոսահամարով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր