1323 դիտում
17:04 01-04-2015
Ջերմոցատերերին ներկայացվեցին պտուղբանջարեղենի արտահանման նոր ընթացակարգերը
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում այսօր կազմակերպվել էր հանդիպում, որին հրավիրվել էին մի խումբ ջերմոցատերեր` պտուղ-բանջարեղենի արտահանման ընթացակարգերը ներկայացնելու նպատակով: Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալներ Սամվել Գալստյանը, Գառնիկ Պետրոսյանը, Ռոբերտ Մակարյանը, ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության ծառայության պետի տեղակալ Հովհաննես Հայրապետյանը, բուսասանիտարիայի տեսչության պետ Արթուր Նիկոյանը և այլ պաշտոնատար անձինք:
Փոխնախարար Սամվել Գալստյանն իր խոսքում մասնավորապես նշեց, որ Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը լայն հնարավորություններ է ստեղծել հանրապետությունում պտուղբանջարեղենի արտադրության ու արտահանման ծավալների ավելացման համար, քանի որ այժմ ընթացակարգերն առավելագույնս պարզեցված են, և այս առումով գործող պայմանները խիստ բարենպաստ են գյուղացիական տնտեսությունների համար:
Փոխնախարար Գառնիկ Պետրոսյանն իր հերթին փաստեց, որ գյուղմթերքի տեղական արտադրության զարգացման համար պետությունը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցառումները:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության ծառայության պետի տեղակալ Հովհաննես Հայրապետյանը և բուսասանիտարիայի տեսչության պետ Արթուր Նիկոյանը հանգամանորեն ներկայացրին պտուղբանջարեղենի արտահանման ընթացակարգերի փոփոխությունները: Մասնավորապես ընդգծվեց, որ ԵՏՄ տարածքում արտահանում իրականացնելու դեպքում այժմ տնտեսավարողից որևէ փաստաթուղթ չի պահանջվում և դրա համար նրանք որևէ տեսակի վճարումներ չեն իրականացնում. գործընթացն առավելագույնս պարզեցված է, և ծախսվող ժամանակն անհամեմատ կրճատվել է:
Միակ փաստաթուղթը, որն անհրաժեշտ է ձեռք բերել արտահանում իրականացնելիս տեսչության կողմից տրվող բուսասանիտարական հավաստագիրն է, որը նույնպես տրամադրվում է անվճար: Հավաստագիրը տրվում է մաքսային ձևակերպումներ իրականացնելիս ծառայության տեսուչների կողմից` սեղմ ժամկետներում: Պատասխանատուները հավելեցին, որ տեսուչների հեռախոսահամարները հրապարակված են www.snund.am կայքում, ինչպես նաև հորդորեցին ցանկանացած հարցի դեպքում զանգահարել ծառայության թեժ գծի հեռախոսահամարով` վստահեցնելով, որ դրանց սեղմ ժամկետներում պատասխաններ կտրվեն:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև տեղական արտադրանքի խթանմանը, որակին, մրցունակությանը, ինչպես նաև վնասատուների դեմ պայքարի միջոցառումներին առնչվող հարցեր:
Նմանատիպ նյութեր
2853 դիտում
15:36 20-03-2018
Հայկական սննդամթերքի արտահանման հնարավորություններն ու ընթացակարգերը՝ հայ-ամերիկյան քննարկումների օրակարգում
1291 դիտում
14:25 30-01-2017
Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետները գնահատել են Հայաստանում իրականացվող ընթացակարգերը
2477 դիտում
13:49 02-03-2017
Վարչապետը հանձնարարեց պարզեցնել բնապահպանական վճարումների ընթացակարգերը
Այս բաժնից
751 դիտում
19:29 31-01-2025
Բորիս Սահակյանը նշանակվել է Պորտուգալիայում ՀՀ դեսպան
577 դիտում
19:17 31-01-2025
Ֆինանսների նախարարը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականի հետ
1135 դիտում
19:05 31-01-2025
ՊՆ-ն հորդորում է զերծ մնալ բանակի հեղինակությունը վարկաբեկող ֆիլմերի ստեղծումից և տարածումից