1493 դիտում
22:48 01-04-2015
Համաժողով՝ «Թուրքիայի կողմից Հայաստանի տարածքների բռնազավթումը» թեմայով
Ապրիլի 2-ին «Ժառանգություն» կուսակցությունը կազմակերպում է համաժողով, որի թեման է` «Թուրքիայի Հանրապետության կողմից հայրենի բնօրրանի՝ Հայաստանի տարածքների բռնազավթումը (օկուպացիան) և հայ ժողովրդի մեծ հայրենազրկումը դատապարտելու մասին»:
Քննարկումը տեղի կունենա ժամը 14:00-16:00-ն, «Անի պլազա» հյուրանոցի «Անի» սրահում: Բանախոսները կանդրադառնան ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հեղինակած՝ «Թուրքիայի Հանրապետության կողմից հայրենի բնօրրանի՝ Հայաստանի տարածքների բռնազավթումը (օկուպացիան) և հայերի Մեծ հայրենազրկումը դատապարտելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին, Թուրքիայի Հանրապետության կողմից բռնազավթված հայկական տարածքներում Հայոց պետականության վերականգնման, ինչպես նաեւ Մեծ եղեռնի և Հայրենազրկման հետևանքների վերացման խնդիրներին:
Համաժողովին հրավիրված են ԱԺ պատգամավորներ, ՀՀ կառավարության անդամներ, փորձագետներ, Հայաստանում գործող տարբեր երկրների դեսպանատների և միջազգային կառույցների, քաղաքական կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների ու քաղաքացիական նախաձեռնությունների ներկայացուցիչներ:
Նմանատիպ նյութեր
6755 դիտում
17:53 09-07-2017
ԵԱՀԿ ԽՎ-ն կոչ է արել Ռուսաստանին դադարեցնել Ղրիմի բռնազավթումը և հիբրիդային հարձակումները Ուկրաինայի Արևելքում
Այս բաժնից
1045 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային
1018 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
943 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր