211652_close_icon
views-count6758 դիտում article-date 17:53 09-07-2017

ԵԱՀԿ ԽՎ-ն կոչ է արել Ռուսաստանին դադարեցնել Ղրիմի բռնազավթումը և հիբրիդային հարձակումները Ուկրաինայի Արևելքում

ՄԻնսկում ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը 26-րդ նստաշրջանի ամփոփիչ նիստում այսօր Ուկրաինայի պատվիրակության առաջարկով ընդունել է բանաձև՝ «Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության վերականգնում» վերնագրով: Այս փաստաթղթով դատապարտվում են Ղրիմի բռնակցումը և Ռուսաստանի հիբրիդային հարձակումները Ուրաինայի արևելքում: Հայտնում է [url=http://www.dw.com/ru/%D0%BE%D0%B1%D1%81%D0%B5-%D0%BF%D1%80%D0%B8%D0%BD%D1%8F%D0%BB%D0%B0-%D1%80%D0%B5%D0%B7%D0%BE%D0%BB%D1%8E%D1%86%D0%B8%D1%8E-%D0%BE-%D1%82%D0%B5%D1%80%D1%80%D0%B8%D1%82%D0%BE%D1%80%D0%B8%D0%B0%D0%BB%D1%8C%D0%BD%D0%BE%D0%B9-%D1%86%D0%B5%D0%BB%D0%BE%D1%81%D1%82%D0%BD%D0%BE%D1%81%D1%82%D0%B8-%D1%83%D0%BA%D1%80%D0%B0%D0%B8%D0%BD%D1%8B/a-39615623]DW[/url]-ն: ԵԱՀԿ ԽՎ-ն կոչ է անում ՌԴ-ին դադարեցնել Ուկրաինայի տարածքում ահաբեկչական գործողությունների հովանավորումը՝ գրոհայինների հոսքի, դրամական միջոցների և սպառազինության մատակարարման տեսքով, ինչպես նաև դադարեցնել անօրինական զինված խմբավորումներին ցուցաբերվող աջակցությունը Ուկրաինայի Դոնեցկի և Լուգանսկի մարզերում: Փաստաթղթում նաև կոչ է արվում Ռուսաստանին չեղարկել ինքնահռչակ կազմավորումների ճանաչման որոշումները, դուրս բերել ռուսական ուժերը արևելյան Ուկրաինայից, թույլ տալ ԵԱՀԿ առաքելության դիտորդների գործունեությունը, ազատ արձակել ուկրաինացի քաղաքացինեին, որոնք ապօրինաբար ձերբակալվել են Ռուսաստանում: Բանաձևն ընդունվել է 91 կողմ, 15 դեմ ձայներով:

Նմանատիպ նյութեր