Ստամբուլի հիվանդանոցում մահացել է պատանդ վերցված դատախազը
Երեկ երեկոյան Ստամբուլի հիվանդանոցներից մեկում մահացել է դատախազ Սելիմ Քիրիզը, ով պատանդ էր վերցվել անհայտ անձանց կողմից հենց դատարանի շենքում, իսկ ավելի ուշ ազատվել իրավապահների կողմից:
Թուրքական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ չնայած թուրք դատախազը լուրջ վնասվածք էր ստացել, նա մահացել է սրտի կաթվածից:
Քիրիզը հետաքննում էր 2014-ին Գեզիի դեպքերի ժամանակ սպանված 15-ամյա դեռահասի գործը: Նրան պատանդ վերցրած անձինք պահանջում էին պատժել այն ոստիկաններին, ովքեր կրակել էին դեռահասի վրա: