3417 դիտում
09:51 01-04-2015
ՌԴ-ում բնակվող հայերին այժմ օգնության ձեռք են մեկնում Հայաստանում ապրող նրանց հարազատները. Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է, որ Հայաստան եկող ֆինանսական հոսքերը շարունակում են նվազել: Այս տարվա փետրվարի տրանսֆերտների զուտ ներհոսքը, այսինքն՝ Հայաստան եկած և գնացած գումարների դրական տարբերությունը կազմել է 27,5 միլիոն դոլար: Սակայն ամենաուշագրավն այն է, որ տրանսֆերտի ընդհանուր ծավալների անկման պայմաններում Հայաստանից գումարների ոչ առևտրային արտահոսքի չափերը շարունակում են պահպանվել: Ավելին՝ կոնկրետ Ռուսաստանի դեպքում ոչ առևտրային գումարների փոխանցման ծավալները շարունակում են աճել:
Սա նշանակում է, որ Ռուսաստանում բնակվող մեր հայրենակիցներից ավելի շատ մարդիկ են ֆինանսական խնդիրների առաջ կանգնում, և նրանց օգնության ձեռք են մեկնում Հայաստանում ապրող նրանց հարազատները: Իսկ այն հանգամանքը, որ Հայաստանի տնտեսությունը լուրջ ճգնաժամում է գտնվում, ոչ ոք չի հերքում, սակայն առավել վտանգավոր է այն փաստը, որ դրանից դուրս գալու ուղիները չեն երևում, քանի որ ՀՀ իշխանությունները, ինչպես միշտ, զբաղված են Հայաստանի քաղաքացիների ստեղծած և օրեցօր պակասող բարիքները իրար մեջ կիսելով:
Նմանատիպ նյութեր
1393 դիտում
11:44 05-09-2023
«Իմ սերն եմ ուղարկում Հայաստանում, Արցախում եւ ամբողջ աշխարհում ապրող հայերին». Snoop Dogg
Այս բաժնից
1051 դիտում
09:00 16-11-2024
Գիտական կադրերի համապետական հաջորդ ատեստավորումը նախատեսվում է իրականացնել 2026 թվականին. նախագիծ. «Փաստ»
1282 դիտում
08:16 16-11-2024
Ինչի՞ վրա է ծախսվելու 100 մլն դրամը. «Փաստ»