211652_close_icon

Հայաստանը մասնավոր տրանսֆերտներից ամենաշատը կախված երկրների առաջին տասնյակում է. ՀԺ

views-count1396 դիտում article-date 08:43 01-04-2015
«Հայկական ժամանակ» թերթը գրում է, որ Համաշխարհային բանկի հրապարակած տվյալների համաձայն, Հայաստանը մասնավոր տրանսֆերտներից ամենաշատը կախված երկրների առաջին տասնյակում է։ Ըստ ՀԲ տվյալների, մասնավոր տրանսֆերտները կազմում են Հայաստանի ՀՆԱ-ի 21%-ը: Այս ցուցանիշով Հայաստանը կիսում է 7-րդ հորիզոնականը Հայիթիի հետ: Մեզանից ավելի շատ կախվածություն ունեն Տաջիկստանը (ՀՆԱ-ի՝47.5%-ը), Ղրղըզստանը (31.5%-ը), Նեպալը (28.8 %-ը), Մոլդովան (24.9%-ը) և Տոգոն (23.8%-ը): Վրաստանում այդ ցուցանիշը 12% է, Ադրբեջանում 2.9 տոկոս: Տրանսֆերտների մեծ ծավալը նշանակում է, որ աշխատուժը արժեք է ստեղծում ոչ թե իր հայրենիքում, այլ ուրիշ երկրներում: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր