211652_close_icon
views-count6838 դիտում article-date 15:40 10-06-2018

Հայաստանը Ռուսաստան այցելությունների ամենամեծ ցուցանիշ գրանցած երկրների տասնյակում է

Հայաստանից Ռուսաստան զբոսաշրջային այցելությունների թիվը 2018 թվականի առաջին եռամսյակում կազմել է 122 հազար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 7%-ով պակաս։ «[url=https://armenpress.am/arm/news/936863.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ՝ այս մասին են վկայում «ՏուրՍտատ» գործակալության տվյալները։ Այս տարի Ռուսաստան ներգնա տուրիզմն աճում է Հարավ-Արևելյան Ասիայի ու Եվրամիության երկրների զբոսաշրջիկների հաշվին։ Արտասահմանյան երկրների Ռուսաստան զբոսաշրջային այցերի ընդհանուր քանակն ընթացիկ տարվա հունվար-մարտին կազմել է 4,3 մլն, ամբողջ անցյալ տարվա ընթացքում՝ 24 մլն։ Ռուսաստան ներգնա զբոսաշրջության 10 երկրները. Ուկրաինա, 1,556 հազ. (-1% 2017թ. առաջին եռամսյակի համեմատ) Ղազախստան, 656 հազ. (0%) Չինաստան, 216 հազ. (+18%) Ֆինլանդիա, 204 հազ. (-13%) Ադրբեջան, 193 հազ. (+7%) Լեհաստան, 163 հազ. (-14%) Հայաստան, 122 հազ. (-7%) Մոլդովա, 111 հազ. (+4%) Աբխազիա, 105 հազ. (+14%) Ղրղզստան, 88 հազ. (+6%)։

Նմանատիպ նյութեր