211652_close_icon

Հայաստանը ռուսաստանյան ալյուրային հրուշակեղեն ներմուծող երկրների տասնյակում է

views-count787 դիտում article-date 23:34 24-05-2025
Հայաստանը 2024 թվականի արդյունքներով բնական արտահայտությամբ մտել է ռուսաստանյան ալյուրային հրուշակեղենի ներմուծող 10 առաջատար երկրների շարք։

Ըստ «Ագրոէքսպորտ»-ի, ցանկում ընդգրկվել են նաև Ղազախստանը, Բելառուսը, Ղրղզստանը, Չինաստանը, Տաջիկստանը, Ադրբեջանը, Ուզբեկստանը, Վրաստանը, Մոնղոլիան։

Նախնական հաշվարկներով, մինչև 2030 թվականը ռուսաստանյան ալյուրային հրուշակեղենի մատակարարումների ծավալը կարող է հասնել 420 հազար տոննայի՝ ավելի քան 840 մլն դոլար արժեքով։

Հրուշակեղենի համաշխարհային սպառումը տարեցտարի ավելանում է. 2023 թվականին այն կազմել է 62,9 մլն տոննա՝ 516,5 մլրդ դոլար արժեքով։ Ակնկալվում է, որ մինչև 2030 թվականը հրուշակեղենի համաշխարհային շուկայի ծավալը կհասնի 71,8 մլն տոննայի՝ 747,3 մլրդ դոլար արժեքով։ Բնակչության միջին տնօրինվող եկամուտների աճը և ուրբանիզացիայի արագ տեմպերն այս շուկայի զարգացման հիմնական շարժիչ ուժերն են։

Շուկայի հիմնական մասնաբաժինը բաժին է ընկնում ալյուրային արտադրանքին։ Հրուշակեղենի խոշորագույն ներմուծողների թվում արժեքային արտահայտությամբ 2023 թվականին առաջին տեղը զբաղեցրել է ԱՄՆ-ն, որին բաժին է ընկել ներմուծման 16,4%-ը։ Ներմուծող 5 առաջատար երկրների շարքում ընդգրկվել են նաև Մեծ Բրիտանիան (7,8%), Եվրոպական միության երկրները (4,5%), Կանադան (3,8%), Չինաստանը (1,8%) և Ավստրալիան (1,6%)։

Նմանատիպ նյութեր