1214 դիտում
19:23 31-03-2015
Ամփոփվել են ՀՀ ֆինանսների նախարարության 2014 թ. գործունեության արդյունքները
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում քննարկվել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից 2014թ. ընթացքում իրականացրած աշխատանքների, գերակա խնդիրների, ՀՀ կառավարության 2014 թ. գործունեության միջոցառումների ծրագրի կատարման եւ գնահատված կատարողականի հաշվետվությունը:
ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը նշել է, որ 2014թ. հարկաբյուջետային քաղաքականության նպատակը շարունակել է մնալ մակրոտնտեսական կայունության պահպանումը, հատկապես կարեւորելով տնտեսական աճի խթանման քաղաքականությունը: Նախարարի խոսքով՝ նախորդ տարի սահուն եւ առանց խնդիրների կատարվել է պետական բյուջեի ծախսային մասը:
Դրամավարկային քաղաքականությունը տարվա ընթացքում ուղղված է եղել դրամավարկային պայմանների թուլացմանը՝ նպաստելով համախառն պահանջարկի ընդլայնմանը եւ գնաճի ցածր տեմպի վերականգնմանը: 2014թ.-ին նշված տնտեսական զարգացումների ներքո բյուջեի եկամուտները (առանց դրամաշնորհային ծրագրերով ստացված միջոցների)
կազմել են 1 տրիլիոն 137,1 մլրդ դրամ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճելով` 6.6 տոկոսով: 2014թ. հավաքագրվել է 1064,2 մլրդ դրամ եկամուտ, որից հարկային եկամուտները կազմել են շուրջ 700 մլրդ դրամ: 2014թ. պետական բյուջեի ընդամենը ծախսերը (առանց արտաքին աղբյուրներից ստացված վարկային եւ դրամաշնորհային ծրագրերով կատարված հատկացումների) կազմել են 1,168.9 մլրդ դրամ` նախորդ տարվա նկատմամբ աճելով 14 տոկոսով:
Պետական բյուջեի պակասուրդը (առանց դրամաշնորհային, վարկային ծրագրերի) 2014թ. արդյունքներով կազմել է ՀՆԱ-ի 0.7 տոկոսը` նախորդ
տարվա 1 տոկոս հավելուրդի դիմաց: Կազմվել եւ հաստատվել է ՀՀ 2015-2017թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի նախագիծը:
Գագիկ Խաչատրյանը նշել է, որ ՀՀ 2015թ. պետական բյուջեի նախագծի մշակման գործընթացի շրջանակ ում մշակվել է «Ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որն ընդունվել է Ազգային ժողովի կողմից: Շարունակվել են աշխատանքները բյուջետային հաշվարկների հիմքում դրվող տեղեկատվական բազաների ընդլայնման, ինչպես նաեւ դրանցում տվյալների էլեկտրոնային եղանակով հավաքագրման եւ ամփոփման նոր ծրագրային համակարգեր ներդնելու ուղղությամբ:
Նմանատիպ նյութեր
1202 դիտում
16:05 25-02-2015
Ամփոփվել են ՀՀ սփյուռքի նախարարության 2014 թ. գործունեության արդյունքները
790 դիտում
20:03 17-03-2015
Ամփոփվել են ՀՀ քաղաքաշինության նախարարության 2014 թ. գործունեության արդյունքները
1046 դիտում
18:35 20-03-2015
Ամփոփվել են ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության 2014 թ. գործունեության արդյունքները
Այս բաժնից
940 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
967 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»