211652_close_icon
views-count1600 դիտում article-date 11:29 31-03-2015

Bild թերթը հրապարակել է կործանված A320 ինքնաթիռի սև արկղի սղագրությունը

Bild գերմանական թերթը հրապարակել է կործանված A320 ինքնաթիռի սև արկղի սղագրությունը: Ձայնագրությունում լսվում է, թե ինչպես է ավիաաղետից րոպեներ առաջ գլխավոր օդաչուն աղաչում Անդրեաս Լյուբիցին բացել դուռը: Ձայնագրությունը սկսվում է նրանից, որ գլխավոր օդաչուն ներողություն է խնդրում ուղևորներից 20 րոպե ուշացման համար: Այնուհետև թռիչքից րոպեներ անց Լյուբիցն ասում է առաջին օդաչուին, որ նա կարող է ցանկացած պահի զուգարան գնալ: 10:27-ին, առաջին օդաչուն ասում է Լյուբիցին, որ արդեն պետք է պատրաստվել վայրէջքի, ինչից հետո խցիկից դուրս է գալիս: Հենց այդ պահին դուռը փակվում է, և ինքնաթիռը սկսում է կորցնել բարձրությունը: 10:32-ին կարգավարները փորձում են կապ հաստատել օդաչուների հետ, սակայն Լյուբիցը չի պատասխանում: Այնուհետև լսվում են երկաթե գործիքով հարվածի ձայներ, ինչպես նաև ուղևորների ճիչեր: 10:40-ին ինքնաթիռը բախվում է լեռանը:

Նմանատիպ նյութեր