Իսպանիայում ձերբակալվել են ԻՊ-ի կողմնակիցները
Իսպանիայի ոստիկանությունը Բադալոնա քաղաքում ձերբակալել է « Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման 4 կողմնակիցների:
Ըստ ՆԳՆ-ի՝ ձերբակալվածներից 2-ը ԻՊ-ի համար զինյալներ են պատրաստել և ուղարկել Սիրիա:
Ձերբակալվածների թվում եղել են 2 երիտասարդներ, ովքեր մտադիր են եղել միանալ այդ ահաբեկչական խմբավորմանը: Նրանց գործունեությունը պետք է սկսեր Մարոկկոյով և Թուրքիայով: